Բաժիններ՝

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ վերահսկողության տակ է վերցրել Մարիուպոլի մի շարք թաղամասեր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցված Մարիուպոլի մի շարք թաղամասեր։

«Շարունակվել է Մարիուպոլ քաղաքն ազգայնականներից ազատագրելու գործողությունը: Դոնեցկի Հանրապետության Ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները քաղաքի արեւելքում վերահսկողության տակ են վերցրել Ազովսկ, Նեյդենովկա, Լյապինո, Վինոգրադար թաղամասերի վերահսկողությունը եւ դուրս եկել «Ազովստալ» գործարանի մոտ:

Քաղաքի արեւմտյան մասում ազատագրվել է «Զապադնի» միկրոշրջանը»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնեշենկովը՝ հանդես գալով մարտի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցում: Նա նաեւ հայտարարել է, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողության տակ է վերցրել Բլիժնեե եւ Տավլա ուկրաինական բնակավայրերը, առաջ են շարժվել 4 կիլոմետրով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031