Շաբաթվա ընթացքում քովիդից մահացության դեպքերն 8 տոկոսով նվազել են․ ԱՀԿ
Անցած շաբաթ ավելի քան 10 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 52 հազարից ավելին մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել է 5 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը՝ 8 տոկոսով, մարտի 9-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Ինչպես նշված է շաբաթական տեղեկագրում, փետրվարի 28-ից մինչեւ մարտի 6-ը «COVID-19-ի նոր դեպքերի թիվը եւ մահացությունը շարունակել են նվազումը. նախորդ շաբաթվա համեմատությամբ դրանք նվազել են համապատասխանաբար 5 տոկոսով եւ 8 տոկոսով: Կազմակերպությունում ստացվել են հաղորդումներ 10 391 854 մարդու վարակման մասին: Արձանագրվել է 52 740 մահացու վախճան: Նախորդ շաբաթվա (փետրվարի 21-ից մինչեւ 28-ը) համեմատությամբ վարակվածների թվի աճ են արձանագրել Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (46 տոկոսով):
Միեւնույն ժամանակ ԱՀԿ-ի մնացած հինգ տարածաշրջաններում հիվանդացությունը նվազել է: Առանձնապես էական նվազում են արձանագրել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (46 տոկոսով) եւ Աֆրիկայում (40 տոկոսով): Եվրոպայում, որին բաժին է ընկնում շաբաթվա ընթացքում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 45 տոկոսը, այդ ցուցանիշը նվազել է 18 տոկոսով:
Մահացությունն աճել է Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (29 տոկոսով) եւ Արեւելեյամն Միջերկրականի տարածաշրջանում (2 տոկոսով): Միեւնույն ժամանակ մնացած տարածաշրջաններում այն նվազել է, ընդ որում առանձնապես խիստ՝ Աֆրիկայում (39 տոկոսով): Եվրոպայում արձանագրել են նվազում 15 տոկոսով, Ամերիկայում՝ 9 տոկոսով: Շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով ախտահարվածների մասին է հայտնել Հարավային Կորեան (1 461 431):
Այնուհետեւ հտեւում են Գերմանիան (1 108 231), Վիետնամը (1 013 343), Ռուսաստանը (650 540) եւ Ճապոնիան (452 763): ԱՄՆ-ում յոթ օրում արձանագրվել են ամենամեծ թվով մահացածներ (10 579): Այնուհետեւ հետեւում են Ռուսաստանը (5 354), Բրազիլիան (3 865), Ինդոնեզիան (2 099) եւ Ճապոնիան (1 519): Մարտի 8-ի Երեւանի ժամանակով ժամը 19:31-ի դրությամբ ԱՀԿ-ում տվյալներ են ստացվել 446 511 318 ախտահարվածների եւ 6 004 421 մահացածների մասին: Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 172 188-ով, մահացու վախճաններինը՝ 4 993-ով. հաղորդել է ՏԱՍՍ-ը: