Բաժիններ՝

Փետրվարի 24-ից Ուկրաինայից ավելի քան 1,3 միլիոն փախստական է ժամանել Լեհաստան

Փախստականների թիվը, որոնք Ուկրաինիայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր, գերազանցել է 1,3 միլիոնը: Մարտի 9-ին այդ մասին Twitter-ում հայտնել է հանրապետության սահմանային պահապնության ծառայությունը։

«Փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 1,33 միլիոն մարդ»,- տեղեկացրել է ծառայությունը:

Սահմանային պահպանության ծառայության տվյալներով՝ վերջին օրերին Լեհաստան ժամանողների 93 տոկոսն Ուկրաինայի քաղաքացիներ են, 1 տոկոսը՝ Լեհաստանի քաղաքացիներ, 6 տոկոսն՝ այլ երկրների քաղաքացիներ: 90 տոկոսը երեխաներով կանայք են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031