Բաժիններ՝

Արաբական պետությունների լիգան դիվանագիտությունը համարել է ուկրաինական ճգնաժամի միակ ելքը

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հավատարիմ է մնում երկրների ինքնիշխանության եւ անկախության պահպանման սկզբունքին՝ համարելով որ Ուկրաինայում ճգնաժամից միակ ելքը կլինի դիվանագիտական լուծումը: Այդ մասին ասված է տարածաշրջանային հանրակցության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով Կահիրեում կայացած 157-րդ նստաշրջանի արդյունքներով՝ մարտի 9-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:

«Վերստին հավաստում ենք արաբական երկրների կողմնակցությունը միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին, որոնք հիմնված են պետությունների ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման վրա,- նշված է այնտեղ:- Մատնանշում ենք շուտափույթ դիվանագիտական լուծման հասնելու աշխատանքի անհրաժեշտությունը, որն ԱԳՆ-ների Խորհուրդը համարում է այդ ճգնաժամից միակ ելքը, ինչը կօգնի պահպանելու միանգամայն անմեղ մարդկանց կյանքը եւ թույլ չտալու առանց այն էլ ողբերգական հումանիտար իրավիճակի վատթարացում»:

Անցյալ օրը հանդես գալով Խորհրդի նիստում՝ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը նախազգուշացրել է, որ ուկրաինական ճգնաժամն արաբական տարածաշրջանին սպառնում է լուրջ տնտեսական հետեւանքներով, այդ թվում պարենային անվտանգության առումով, ինչը պահանջում է «լավ կշռադատված գործողություններ», որոնք նվազագույնի հասցնեն հնարավոր վնասը:

Նա նաեւ կարծում է, որ արաբական երկրները տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ իրենց դիրքորոշումներում պետք է առաջնորդվեն «ազգային, մասնավորապես, ամբողջությամբ վերցված համաարաբական շահերով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի