Բաժիններ՝

ԱՄՆ-ի կոնգրեսականներն ընդունել են կառավարության 1,5 տրլիոն դոլարի ֆինանսավորման փաթեթը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 9-ին ընդունել է ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերից) կառավարության ֆինանսավորման 1,5 տրիլիոն դոլարի փաթեթը: Քվեարկության հեռարձակումը տրվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Կոնգրեսականների ընդունած փաթեթում նաեւ ներառված է Ուկրաինային մարդասիրական, ռազմական եւ տնտեսական օգնություն գրեթե 14 միլիարդ դոլարի չափով: Այժմ փաթեթը պետք է հաստատի Կոնգեսի Սենատը, ինչից հետո այն կուղարկվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը:

Սպիտակ տունը մարտի 9-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը կստորագրի այդ նախաձեռնությունը: Ավելի վաղ օրենսդիր մարմնի երկու պալատների ներկայացուցիչները համաձայնեցրել են ֆինանսավորման փաթեթը կոնսուլտացիաների բազմաթիվ ամիսներից հետո, որոնց պատճառով ստիպված ընդունվել են դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման նախաձեռնություններ, վերջինն այն երկարաձգել է մինչեւ մատի 11-ը:

Ընդունված փաթեթը թույլ կտա այդ ժամկետը երկարաձգել մնչեւ սեպտեմբերի 30-ը: Կոնգրեսականների կողմից հավանություն տրված ֆինանսավորումը ներառում է շուրջ 780 միլիարդ դոլարի տրամադրում պաշտպանական կարիքներին եւ մոտավորապես 730 միլիարդ դոլար՝ այլ ոլորտների ծախսերին: Փաթեթն ընդունվել է երկու փուլով: Նախ կոնգրեսականները քննարկել են դրա պաշտպանական մասը: Դրան հավանություն է տվել է 361 կոնգրեսական, 69-ը քվեարկել է դեմ: Երկրորդ փուլում քննարկվել է փաթեթի՝ ոչ պաշտպանական ծախսերին վերաբերող մասը: Այն պաշտպանել է 260 կոնգրեսական, 171 օրենսդիր քվերակել է դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս