Յուն Սոկ Յոլը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում
«Քաղաքացիական ուժ» առաջատար ընդդիմադիր կուսակցությունից Կորեայի Հանրապետության նախագահի թեկնածու Յուն Սոկ Յոլը հաղթանակ է տարել ընտրություններում: Մարտի 10-ին այդ մասին հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Յուն Սոկ Յոլը հավաքել է քվեների 48,56 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Լի Չժե Մյոնը կառավարող «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունից՝ 47,83 տոկոսը: Նախագահական մրցարշավում երրորդ Սիմ Սան Չժոնն ստացել է ընտրողների քվեների 2,37 տոկոսը:
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,1 տոկոս, քվեարկել է ավելի քան 34 միլիոն մարդ 44,19 միլիոն գրանցված ընտրողներից: Հարավային Կորեայում ընտրությունները տեղի են ունեցել մարտի 9-ին: Տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 06:00-ից (Երեւանի ժամանակով 01:00-ից) մինչեւ 18:00-ը (13:00-ն): Իշխանությունները 18:00-ից մինչեւ 19:30-ը հատուկ ժամանակ են հատկացրել կորոնավիրուսով ընտրողների եւ կարանտինում գտնվող անձանց համար: Վաղաժամկետ քվեարկությունը տեղի է ունեցել մարտի 4-ին եւ 5-ին, մասնակցությունը կազմել է 36,9 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: