Բաժիններ՝

Ռուսաստանը տարածքային հավակնություններ չունի մեր երկրի նկատմամբ. Ղազախստանի ԱԳՆ

Ռուսաստանը ոչ մի տարածքային հավակնություն չունի Ղազախստանի նկատմամբ, դրանում նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւին հավաստիացրել են ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին:

Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի կոչերը՝ պաշտպանելու Ղազախստանի հյուսիսային տարածաշրջանների ռուսալեզու բնակիչներին, որը «շատ բանով մնում է ռուսական»:

«Մեր նախագահի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ամենաբարձր մակարդակով հաստատվել է այն մասին, որ Ռուսաստանը ոչ մի տարածքային հավակնություն չունի Ղազախստանի նկատմամբ»,-ասել է ԱԳՆ-ի ղեկավարը:

«Մեր պետությունների միջեւ կա անհրաժեշտ իրավական բազա, մեր սահմաններն անցել են սահմանագծում, այժմ ընթանում է սահմանազատման գործընթացը: Սահմանազատման գործընթացը կավարտվի 2-3 տարում»,-նշել է Տլեուբերդին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031