Դրագին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ երկար կշարունակվեն

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները երկար ժամանակ կշարունակվեն: Այս մասին Իտալիայի պատգամավորների պալատում օրենսդիրների հարցերին ի պատասխան հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին:

«Մենք մտադիր չենք հետ կանգնել պատժամիջոցների մեր քաղաքականությունից, որը համաձայնեցված է մոր բոլոր դաշնակիցների հետ: Միևնույն ժամանակ, պետք է անենք ամեն բան, որպեսզի համապատասխանենք մեր ներքին կուրսին»,- հայտարարել է Դրագին:

Նրա խոսքով՝ Իտալիայի իշխանությունները պետք է դեռ վերլուծեն կատարվածի հետևանքները: «Մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել՝ պաշտպանելու ընտանիքների գնողունակությունը և աջակցելու ընկերություններին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031