Բաժիններ՝

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանապահների միջեւ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ղրղզստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնում։

«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի է ունեցել միջադեպ՝ զենքի կիրառմամբ»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանը պարբերաբար հակամարտությունների գոտի է դառնում տեղի բնակիչների եւ երկու երկրների սահմանապահների միջեւ:

Դրա պատճառը չսահմանագծված տեղամասերն են, որտեղ հնարավոր չէ որոշել, թե ինչպես է անցնում պետությունների միջեւ սահմանը: Զենքի կիրառմամբ վերջին միջադեպը տեղի է ունեցել հունվարի վերջին: Սահմանապահների միջեւ բախումները, որոնք սկսվել են տաջիկստանցիների կողմից ղրղզական սահմանը փակելու պատճառով, տեւել է մի քանի ժամ: Զինադադարի հաջողվել է հասնել միայն երկու երկրների ներկայացուցիչների բանակցություններից հետո: Հակմարտության ընթացքում երկու կողմից տուժել է ավելի քան 30 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031