Լավրովը կոչ է արել չուշացնել Ուկրաինայի սահմանագծումը

Ուկրաինայի սահմանագծումն անհրաժեշտ է, չի կարելի հապաղել այս հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Իհարկե, մենք հիմա էլ ենք ցանկանում, որպեզի դիվանագիտությունը լուծի բոլոր հարցերը, բայց այս անգամ մենք հստակորեն բացատրել ենք, որ անհրաժեշտ է Ուկրաինայի սահմանագծումը, անհրաժեշտ է Ուկրաինայի դենացիֆիկացումը, եւ այդ հարցում չի կարելի հապաղել:

Որովհետեւ սպառնալիքը, որն ստեղծվել է այս տարածքում, ՌԴ-ի համար ուղղակի ռազմական, մշակութային, տեղեկատվական սպառնալիք է, լեզվական, քաղաքակրթական. այն արդեն ձեռք է բերել բացարձակ հստակ ու անհետաձգելի բնույթ»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031