Ուկրաինայում տիրող իրավիճակը կարող է պարենային ճգնաժամ առաջացնել․ Le Figaro

Ուկրաինայում տիրող իրավիճակը սպառնում է այս տարի պարենային գլոբալ ճգնաժամ առաջացնել, գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենի նախարար Ժյուլիեն Դենորմանդիին։

«Միջերկրածովյան տարածաշրջանում կան բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի արտահանումից»,- պարզաբանել է նա։

Զարգացող իրադարձությունները կարող են բարձրացնել գները, ասել է նա, ինչը կազդի անասնակերի գնի վրա:
Հրատարակության համաձայն՝ Կատարը, Ռուանդան, Ղրղզստանը և Եգիպտոսը, 80%-ով կախված են Ռուսաստանից ցորենի մատակարարումներից, իսկ Թուրքիան՝ 70%-ով։

Այս կապակցությամբ ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հաջորդ մեկուկես տարում պարենային ճգնաժամից խուսափելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031