«Պետրոս Առաջինը բացեց պատուհան դեպի Եվրոպա, Պուտին փակում է այդ պատուհանն ու բացում դուռ դեպի Արևելք». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանը դադարեցնում է իր անդամությունը Եվրոպայի Խորհրդում: Շատերի համար սա ոչ այնքան նշանակալի իրադարփություն է, ի պատասխան Ռուսաստանի դեմ կոլեկտիվ Արևմուտքի ճնշումների, որոնք, ըստ էության, Ռուսաստանը մեկուսացնում են Արևմտյան աշխարհից: Սակայն սա կարող է շատ ավելի խորքային նշանակություն ունենալ, ավելի խորը, քան զուտ քաղաքական ակտ:

Եվրախորհուրդը ստեղծվել է 1949 թվականին և իր մեջ ներառում է 47 երկիր, մոտ 800 միլիոն բնակչությամբ (ներառյալ Ռուսաստանը): Եվրախորհրդը մշակել և ընդունել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական Կոնվենցիան, որը պարտադիր են բոլոր անդամ երկրների համար: Սա համարենք եվրոպական քաղաքակրթության հիմնարար դեկլակրացիա: Երկրորդ աշխարհամարտից հետո ԵԽ-ի միջոցով Եվրոպան միավորվում է, ստեղծում են խորհրդարան ու Մարդու Իրավունքների դատարան՝ եզակի կառույց միջազգային կազմակերպությունների առումով, որի որոշումները պարտադիր են բոլոր անդամ երկրների համար:

Հիմա Ռուսաստանը դուրս է գալիս այս կազմակերպությունից, որը բացի քաղաքական, նաև քաղաքակրթական խորքային նշանակություն ունի: Կարելի է ավելի խիստ ձևակերպել, Ռուսաստանը լքում է եվրոպական քաղաքակրթությունը և գնում է դեպի Արևելք, որտեղ տեղափոխվում է համաշխարհային տնտեսության առանցքը: Քաղաքակրթական առումով Արևելքը դեռևս ձևակերպված ու ինստիտուտացված չէ: Կարելի ենթադրել, որ Ռուսաստանը միտված է կարևոր դեր խաղալ Արևելքի ինստիտուտուցման գործում, նաև անվտանգության նոր համակարգի ստեղծման գործում:

Կհաջողվի դա, թե ոչ, հիմա դժվար է կանխագուշակել, սակայն այն, որ դրանով թուլանում է Եվրոպան ու Եվրոպայի նշանակությունը, կարծես թե ակնհայտ է»:

Տեսանյութեր

Լրահոս