
Անթալիայում սկսվել են Լավրովի և Կուլեբայի բանակցությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում հանդիպում Է անցկացնում Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նախարարների հանդիպումը տեղի է ունենում Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի շրջանակներում, հանդիպմանը նաեւ կմասնակցի Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղուն: Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների շփումը կայացել է ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների՝ Բելառուսում անցկացված բանակցությունների երեք փուլից հետո, որոնք նվիրված էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության ֆոնին հակամարտությունից դուրս գալու ուղիներ գտնելուն:
Առայժմ Ռուսաստանին եւ Ուկրաինային հաջողվել է պայմանավորվել հումանիտար միջանցքների կազմակերպման շուրջ, լռության ռեժիմ հայտարարելով, մի շարք քաղաքներից քաղաքացիական բնակչության համար մթերք եւ դեղամիջոցներ հասցնելու նպատակով, սակայն հումանիտար միջանցքները լիարժեք չեն գործել:
Դեռ նախքան բանակցություններն ու դրանց արդյունքները Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլերի է պատրաստվելու հանուն խաղաղության: