ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները դռնփակ բանակցությունների արդյունքում մարտի 19-ին 2018 ֆինանսական տարվա (սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին) բյուջեի ծախսային հոդվածները համաձայեցրել են 1,3 տրլն դոլարի չափով:
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, իր թեկնածությունն է առաջադրել երկրի նախագահի պաշտոնի համար:
ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները, որոնք կասեցվել էին Փհենչհանում Օլիմպիական խաղերի ընթացքում:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մարտի 19-ին խիստ քննադատության է ենթարկել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ վիրավորել Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Դեւիդ Ֆրիդմանին: Այս մասին հայտնել է Al-Quds հրատարակությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդպես էլ Վլադիմիր Պուտինին չշնորհավորեց հերթական ժամկետով նախագահ ընտրվելու առթիվ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-իսրայելական հարաբերությունները հետաքրքիր զարգացում են ապրում։ Օրերս իսրայելցի մի բիզնեսմեն (Դ Գիլպազ) 100 հրեա է իր հետ Հայաստան բերել` ծննդյան օրն այստեղ նշելու համար։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի ընտրության արդյունքը հայտնի է, եւ այն, ըստ էության, հայտնի էր նույնիսկ ընտրությունից առաջ, պարզապես ինտրիգն այն էր, թե քանի տոկոս է գրանցվելու ՌԴ նախագահ Պուտինի անվան դիմաց:
ԱՄՆ-ում խաղարկվել է Powerball վիճակախաղի ջեքփոթը ավելի քան 456 մլն դոլարի չափով:
Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահվանից ընդամենը մի քանի օր առաջ հասցրեց ավարտել աշխատանքը իր վերջին գիտական հոդվածի վրա:
«Ես Պուտինի հաղթանակը պյուռոսյան եմ որակում: Պուտինը երկիրն է՛լ ավելի վտանգավոր փակուղի մտցնելու և նախկին փակուղին շարունակելու մանդատ ստացավ, որը չափազանց վտանգավոր է: ՌԴ գործող նախագահը ստացավ բնակչությունից էական քարտ-բլանշ, որն ամենազարմանալին է ներկայիս փակուղային իրավիճակի մեջ»:
«Կ. Կոսաչովը փորձառու միջազգայնագետ է, ՌԴ-ում ամենալավերից մեկը: Նա չի կարող չհասկանալ, թե ինչ վայրի է ծանր սպառազինության վաճառքը երկարատև հակամարտության ագրեսիվ կողմին, որ նաև պատերազմում է Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի հետ»:
«Ռուսաստանում չկան ընտրություններ, կա ընտրություններ կոչվող ծես, որի արդյունքում ուղղակի երկարաձգվելու են գործող նախագահի լիազորությունները: Իսկ այդ ծեսն ուղեկցելու է այդ երկարաձգմանը: Այսինքն, այնտեղ ընտրելու բան չկա»:
Օկլահոման կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որը մահավճիռների իրականացման համար կսկսի օգտագործել գազակերպ ազոտը:
Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Գյումրի քաղաքում հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների շուրջ 95 տոկոսը: Այս մասին ՌԻԱ նովոստի գործակալությանը հայտնել են Հայաստանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը պատրաստ է բանակցել Մադրիդի հետ եւ կարծում է, որ Իսպանիա իր վերադարձը կդառնար երկրում քաղաքական կյանքի նորմալացման եւ ժողովրդավարության վկայությունը:
ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել, որ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո անցումային ժամանակաշրջանը կկազմի 21 ամիս, այսինքն՝ կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի վերջին:
Ռուսաստանի նախագահի ընտրություններն անցել են կազմակերպված ու կանոնակարգված, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատել է բաց ու արդյունավետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:
ՌԴ Կոմկուսից Ռուսաստանի նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը հայտարարել է, որ ճանաչում է Վլադիմիր Պուտինի հաղթանակը, թեեւ ընտրությունները համարում է համաշխարհային ստանդարտներին չհամապատասխանող, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել չորս սիրիացիների դեմ, որոնք, հանրակցության կարծիքով, պատասխանատու են Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ քիմիական գրոհների համար:
Սիրիայի հյուսիսի Աֆրինի տարածաշրջանի 200 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են լքել իրենց տները Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները դատապարտել են Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպը եւ Ռուսաստանց պահանջել՝ պատասխանել բրիտանական հետաքննության հարցերին:
Լեհաստանը սպասում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի` Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացմանը, որպեսզի սկսի նաև Սենատում փաստաթղթի վավերացման գործընթացը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լեհաստանի Սենատի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին:
«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն կառուցելու իր քաղաքական դաշտը: Շատ հաճախ ամենուրեք այդպես է, եթե արմատական փոփոխություններ են իրականացվում, դրանք, բնականաբար, բուռն քննարկումների են արժանանում: Եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու»:
Նոր Կալեդոնիայի Կոնգրեսը մարտի 19-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է նոյեմբերի 4-ին Ֆրանսիայից անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը:
Երկու գնացք է բախվել ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգի Ջորջթաուն քաղաքի շրջանում, ինչի հետեւանքով վիրավորվել է չորս մարդ:
«Ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով խոսել որևէ զարգացման մասին բանակցային գործընթացում՝ հնարավոր չէ: Եվ այսօր խոսել որևէ առաջընթացի մասին՝ անհնարին է»:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի մինչեւ շաբաթվա վերջին:
«Առաջին անգամ մեր հանձնաժողովները համատեղ աշխատեցին ընդհանուր օրակարգի շուրջ»,- այսօր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի Արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով արդյունքները:
Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: