Ուկրաինան բավարար միջոցներ ունի պաշտպանական գործողություններ վարելու համար. Բայդեն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չի համաձայնել այն ենթադրություններին, որ Ուկրաինան բավարար հանդարձանք եւ միջոցներ չունի պաշտպանության համար։ «Այն միտքը, որ նրանք ոչ բավարար ժամանակակից հանդերձանք ունեն, պարզապես ճիշտ չէ»,-ասել է Բայդենը՝ հանդես գալով խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Կիեւը, ինչպես գնահատում են ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, անհրաժեշտ ամեն բան ունի, «որպեսզի նրանք կարողանան անել այն, ինչ անում են»: Բացի այդ, Բայդենը հերքել է Եվրոպայում ԱՄՆ-ի կենսաբանական ու քիմիական զենքի առկայությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը «պնդում է, որ մենք Ամերիկայում կենսաբանական, ինչպես նաեւ քիմիական զենք ունենք Եվրոպայում, դա պարզապես սխալ է»:

Նա հավելել է. «Նրանք (Ռուսաստանը) նաեւ հայտարարում են, որ Ուկրաինայում կենսաբանական, ինչպես նաեւ քիմիական զենք կա: Դա այն բանի ակնհայտ նշան է, որ նրանք իրենք են դիտարկում մեկի եւ մյուսի օգտագործման հնարավորությունը»: Բայդենը պարզաբանել է. «Ամեն անգամ, երբ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) սկսում է խոսել ինչ-որ բանի մասին, որը, նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն, Ուկրաինան կամ Միացյալ Նահանգները պատրաստվում են անել, նշանակում է, որ ինքն է պատրաստվում դա անել»:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի տարածքում կիբեռանվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքն արագացնելու անհրաժեշտության մասին, քանի որ կարծում է, թե Ռուսաստանն ուսումնասիրում է հնարավոր կիբեռգրոհների տարբերակները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս