Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին մեղադրել է երկրի խորհրդարանում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ եւ առաջարկել է նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, տեղեկացնում է BBC-ին:
Մոսկվայի նկատմամբ Լոնդոնի ձեռնարկած միջոցներին Ռուսաստանի պատասխանը կհետեւի շատ շուտով: Մարտի 15-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան – հնարավորությունների երկիր» համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Լույս մարտի 15-ի գիշերը առնվազն 15 պաղեստինցիներ են ձերբակալվել Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում իսրայելցի զինծառայողների ու հատուկ ծառայությունների ստուգարշավների ժամանակ:
Աֆրինում Թուրքիայի ռազմարշավը հրահրվեց Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններով:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջորդ շաբաթ Համացանցում ճնշումների, հալածանքի եւ ծաղրանքների դեմ պայքարի մեթոդները կքննարկի Միացյալ Նահանգների այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը, Microsoft-ը, Google-ը, Twitter-ը եւ Snap-ը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը չի բացառել իր երկրի տարածքում այն հարուստ ռուսաստանցիների ակտիվների կալանադրման հնարավորությունը, որոնք կապված են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում կազդի տոմսի գնի վրա»,- ասաց Ս.Ավետիսյանը՝ նշելով, որ օդերևութաբանական ծառայությունների համար սահմանված 30 հազար դրամ վարձավճարն այլևս չի լինելու:
Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը (ՀԿՀԿ) մարտի 15-ին հումանիտար դադարի ժամանակ կարողացել է կազմակերպել Արեւելյան Գութայից խաղաղ բնակիչների անընդմեջ ելքը, ներկա դրությամբ շրջանը լքել է ավելի քան 350 մարդ:
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն և այնտեղ տեղի ունեցող հանդիպումները կապվա՞ծ են ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, և հնարավո՞ր է Արցախի նախագահն առաջիկայում նման այց կատարի Մոսկվա, հետևյալն ասաց…
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցի՝ ՌԴ-ում ստեղծված «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպության մասին հարցին, որն, ըստ ռուսական մամուլի հրապարակումներին, ՌԴ-ում Արցախի ներկայացուցչությունն է հիմնադրել, ասել է, թե ՌԴ-ում Արցախը ներկայացուցչություն չունի:
Յակուտսկում Ան-12 ինքնաթիռը վերթիռի ժամանակ կորցրել է լյուկի փեղկը եւ շարունակել թռիչքը՝ ցրիվ տալով ոսկու ձուլակտորները:
Սոչիում մահացած գտնված աղջկա սպանության կասկածանքով ձերբակալել են նրա մոր 28-ամյա կենակցին, նա խոստովանական ցուցմունքներ է տվել:
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասը անմիջապես վավերացումից հետո կդրվի ժամանակավոր կիրառման:
Իսրայելական հրետանին մարտի 15-ին կրակ է բացել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների դիրքերի վրա:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բրիտանիայի հետախուզությունը և Ազգային հանցավորության գործակալությունը սկսելու է վերահսկել և քննություն իրականացնել կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ կասկածվող անձանց ֆինանսական և գործարար վարքագծի շուրջ:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին տպավորված է վերջին ամիսների ընթացքում սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններով:
Մարտի 14-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Ձյան առատ տեղումները Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում գործնականում կազմալուծել են երթեւեկությունը:
Boeing կորպորացիան մարտի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել F/A-18 Growler անվանական ռազմական ինքնաթիռը:
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել մարտի 14-ի երեկոյան Սենեգալի հարավում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Միացյալ Նահանգները մարտի 14-ին արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հայտարարության նախագիծը հաջակցություն առաջընթացի Կորեական թերակղզու իրադրության կարգավորման գործում, որն առաջարկել էին Ռուսաստանը եւ Չինաստանը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ ավիաբազայի մերձակայքում աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F/A-18 կործանիչը, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այդ մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով զինվորականների:
Սպիտակ տունը պաշտպանել է 23 ռուս դիվանագետների արտաքսման Մեծ Բրիտանիայի որոշումը՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի մեղսակցության մեղադրանքների պատճառով։
Ամերիկացի քաղաքական տեսաբան եւ մեկնաբան Լոուրենս Քուդլոուն համաձայնել է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը եւ կգլխավորի Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհուրդը:
Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպեց Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Լոնդոնը չի պատրաստվում Մոսկվային տրամադրել այն նյութի նմուշը, որով թունավորվել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Ռեքս Թիլերսոնի հեռացումը պետքարտուղարի պաշտոնից զարմանալի չէր՝ հաշվի առնելով նախագահի հետ նրա տարաձայնությունները մի շարք լուրջ հիմնախնդիրների շուրջ: Խնդիրը պաշտոնից ազատելու ձևի մեջ է, քանի որ Թիլերսոնը դրա մասին իմացել է նախագահի թվիթերյան գրառումից: