Բաժիններ՝

Կոլումբիայում դպրոցական ավտոբուսն ընկել է անդունդը

Կոլումբիայի հյուսիսում առնվազն վեց դեռահաս է զոհվել ավտոբուսն անդունդն ընկնելու հետեւանքով: Մարտի 22-ին այդ մասին հայտնել է Սանտանդերի դեպարտամենտի նահանգապետ Մաուրիսիո Ուրտադոն։

«Դժբախտաբար, ես պետք է հավաստեմ, որ դպրոցական ավտոբուսի վթար է տեղի ունեցել Լագունա դե Օրտիսես – Սան Անդրես ճանապարհին, որի հետեւանքով զոհվել են վեց դեռահասներ, վնասվածքներ են ստացել եւս 15-ը, որոնց թվում են ինչպես չափահասներ, այնպես էլ երեխաներ»,- գրել նա Twitter-ում:

Պատահարի պատճառներն առայժմ պարզված չեն: Տուժածները, որոնց թվում է ավտոբուսի վարորդը, տեղափոխվել են հիվանդանոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս