Բաժիններ՝

Սինգապուրը որոշել է առաջին անգամ դեսպանություն բացել Իսրայելում

Սինգապուրի ղեկավարությունը որոշել է Իսրայելում դեսպանություն բացել 1965 թվականից ի վեր առաջին անգամ, երբ երկրների միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ մասին գրում էJerusalem Post թերթը՝ վկայակոչելով Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը:

Այդ որոշումն ընդունվել է Սինգապուրի եւ Իսրայելի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Վիվիան Բալակրիշնանի եւ Յաիր Լապիդի հանդիպմանը: Լապիդը ողջունել է այդ որոշումը եւ այն համարել երկկողմ հարաբերությունների կարեւորության հերթական վկայությունը: Դիվանագիտական ներկայացուցչության բացման ամսաթիվը դեռ չի նշվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031