Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման․ հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։

ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Սլավյանսկ-նա-Կուբանիի նավթավերամշակման գործարանում։ Բեկորները վնասել են նաև էլեկտրահաղորդման գիծը, իսկ մասնավոր տներից մեկի պատուհանների ապակիները կոտրվել են։

Տարածաշրջանի օպերատիվ շտաբը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման վտանգը շարունակում է պահպանվել Անապայում, Տուապսեի շրջանում և Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանում։

Նշվում է նաև, որ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Կրասնոարմեյսկի շրջանի Տրուդոբելիկովսկի խուտորի չորս մասնավոր տուն։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ տուժել է։

Նրան տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930