Իտալիան սառեցրել է ռուսաստանցի օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո գումարի ակտիվները
Իտալիան սառեցրել է ԵՄ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ընդհանուր գումարի ակտիվները: Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:
«Պատժամիջոցները, որոնք մենք համաձայնեցրել ենք մեր գործընկերների հետ, նպատակ են դնում Ռուսաստանի կառավարությանը հասցնել մարտական գործողությունների դադարեցման, լրջորեն եւ անկեղծորեն նստել բանակցությունների սեղանի շուրջը: Ռուսաստանին, որը ցանկանում էր մեզ բաժանել, մենք ցույց տվեցինք ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի միասնությունը:
Այդ պատժամիջոցները ծանր հարված հասցրեին Ռուսաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկաներին եւ այն անձանց անձնական կարողություններին, որոնք մոտ են կանգնած նախագահ Պուտինին: Իտալիայում մենք սառեցրել ենք ԵՄ-ի ցուցակում հայտնված օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ունեցվածքը»,-հայտարարել է նա՝ Վլադիմիր Զելենսկու տեսակոնֆերասից հետո ելույթ ունենալով ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: