Նիդերլանդների վարչապետը Էրդողանի հրավերով կլինի Թուրքիայում

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մարտի 22-ին պաշտոնական այցով կլինի Թուրքիայում:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում կվերանայվեն Թուրքիայի և Նիդեռլանդների միջև հարաբերություններն իրենց բոլոր հարթություններով և կգնահատվեն համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը։

Բացի երկկողմ հարաբերություններից, նախատեսվում է նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների, հատկապես Ուկրաինայի խնդրի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031