
Բուլղարիան և Լեհաստանը ՆԱՏՕ-ին կառաջարկեն խողովակաշարերի ցանց կառուցել արեւելյան թևում

Վառելանյութի փոխադրման համար խողովակաշարերի ցանց կարող է կառուցվել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում: Մարտի 22-ին այդ մասին հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը՝ ամփոփելով իր լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի հետ հանդիպման արդյունքները, որը Սոֆիա է ժամանել աշխատանքային ացով։
«ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպմանը կառաջարկենք վառելիքի համար խողովակաշարերի կառուցում, որոնք կանցնեն ՆԱՏՕ-ի ամբողջ արեւելյան թեւով: Կաշխատենք վառելիքի մատակարարման ենթակառուցվածքի բարելավման վրա՝ խճուղային ճանապարհների եւ երկաթուղային ցանցի զարգացման հետ մեկտեղ»,- ասել է Ռադեւը՝ ենթադրելով, որ դաշինքը կկարողանա մասնակցել նախագծի ֆինանսավորմանը:
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրների թվին են դասվում Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան եւ Բուլղարիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: