Իրկուտսկի տարածաշրջանում շրջիկ կրկեսային խմբին փրկել են սառնամանիքից, այն բանից հետո, երբ վերջիններիս մեքենան փչացել է ճանապարհի կեսին:
Ռուսական «Տիգր» տեսակի զրահամեքենաների նոր մոդիֆիկացիաներ են մշակվում:
Եվրոպական Միությունը Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներին մարդասիրական օգնության եւ տարածաշրջանում բնական աղետների հետ կապված միջոցառումների իրականացման համար 30 մլն եվրո կհատկացնի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրենց երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 աշխատակիցների «անցանկալի անձ» (persona non grata) է հայտարարել՝ պահանջելով, որ մեկ շաբաթվա ընթացքում լքեն երկրի տարածքը:
Ֆիլիպիններում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել:
Պատգամավորների և նրանց ընտանիքների անդամների հասարակական վարքագիծը կարող է կարգավորման ենթարկվել:
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել է ՌԴ արտգործնախարարություն:
«Թալիբան» ծայրահեղական շարժումն իր վրա է վերցրել Քաբուլում տեղի ունեցած և երկու մարդու կյանք խլած պայթյունի պատասխանատվությունը:
Օդերեւութաբանները գիշերը ֆիքսել են ամենացուրտ ջերմաստիճանը վերջին 18 տարում:
Լոս Անջելեսի Վալի Գլեն շրջանում մարտի 17-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել՝ 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) և 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը (Արկադիայի բնակիչ):
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Ջոն Սալիվանը և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան քննարկել են Կորեայի թերակղզում ապամիջուկանացման հարցը և պայմանավորվել, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել հստակ քայլեր այդ ուղղությամբ:
Չինաստանի խորհրդարանի պատգամավորները նախագահի պաշտոնում միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին ևս հինգ տարի ժամկետով:
Ամերիկյան «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ինքնաթիռում շուն է հայտնաբերվել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունու գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«1990-ական թվականներից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում թեժ պատերազմի վերսկսման վտանգը եղել է միշտ, քանի որ կողմերը երբեք չեն կարողացել հասնել փոխզիջումների պատրաստակամության այն մակարդակին, որը թույլ կտար վերջնականապես լուծել այդ հակամարտությունը»:
«Ղարաբաղյան հակամարտությունն այսօր ամերիկյան հետաքրքրությունների շրջանակում չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Եվրասիայի հարցերով անկախ ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլը:
Այս տարի Թուրքիան սպասում է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի զգալի ավելացման՝ 4,7 միլիոնից (2017 թ.) մինչեւ վեց միլիոն մարդ:
Պրահայում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր և դերասան Շարլ Ազնավուրը:
Արցախի Հանրապետության նախագահի խոսքն ուղղված ԱՄՆ-ի խորհրդարանականներին (սենատորներ եւ կոնգրեսականներ) կարեւորագույն ողերձներ է փոխանցում հակամարտության էության լուսաբանման, Բաքվի կողմից որդեգրված եւ հետեւողականորեն կիրառված արցախահայության ոչնչացման քաղաքականության, արցախահայության դիմադրության, ինքնապաշտապնության եւ պետականություն կերտելու ազգային, քաղաքական եւ իրավական հիմնավորումների եւ այս բոլորի նկատմամբ կայացած համահայկական միասնության մասին:
Բլոկչեյնի տեխնոլոգիային նվիրված աշխարհում առաջին հուշարձանն է տեղադրվել Սլովենիայի Կրան քաղաքում:
Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը պահանջում է հրաժարվել պաղեստինյան պետության կողմից Իսրայելի ճանաչումից եւ նրա հետ տնտեսական համագործակցությունից: Այդ մասին հայտնել է Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի գլխավոր քարտուղար Նայիֆ Հավաթմեն:
Ուզբեկստանի խորհրդարանի Սենատը որոշման նախագիծ է պատրաստել հարսանիքների, ընտանեկան հանդիսությունների, հիշատակման ծեսերի եւ այլ միջոցառումների անցկացումը կանոնակարգելու վերաբերյալ:
Իտալիայի Նեապոլ քաղաքի պատմական կենտրոնում մարտի 16-ի առավոտյան տեղի է ունեցել Սան Պաոլո Մաջորե բազիլիկի եւ դրան հարող նախկին վանքի մասնակի փլուզում:
Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժումով է պատասխանել ութ թուրք զինծառայողներին Թուրքիային հանձնելու երրորդ պահանջին:
Մայամիում (Ֆորիդայի նահանգ, ԱՄՆ) կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է վեցի:
Ֆրանսիայում ձերբակալել են այն հրոսակախմբի անդամներին, որն ավելի քան 1,5 հազար կողոպուտ է կատարել կես տարվա ընթացքում:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարևորում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, կարո՞ղ է այն ազդել բանակցային գործընթացի վրա, ի՞նչ կարելի է սպասել այդ առումով։
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն այդ երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրամիության կողմից անայցագիր ռեժիմի հնարավոր կասեցման մասին, եթե շարունակվի ապաստան հայցողների աճի միտումը:
«Քաղաքական իշխանությունների փոփոխություն չի սպասվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Չինաստանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ Իրանում, և հավանաբար, ո՛չ էլ ԱՄՆ-ում, քանի որ Թրամփը լուրջ շանսեր ունի վերընտրվելու 2020 թվականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։