Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհորդորի՝ ավելացնել զենքի մատակարարումներն Ուկրաինային. Times

Times թերթը, վկայակոչելով արեւմտյան պաշտոնյայի, գրում է, որ Մեծ Բրիտանիան Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովում մտադիր է կոչ անել՝ ավելացնել սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային։

Աղբյուրի խոսքով՝ Լոնդոնը մտադիր է հայտարարել Ուկրաինային զենքի մատակարարումներ ավելացնելու «շտապ անհրաժեշտության» մասին՝ ուկրաինական զորքերի «դիմադրության կարողությունը բարելավելու նպատակով»:

«Մենք փորձում ենք մեծացնել նրանց անհրաժեշտ զենքի հոսքը, առկա է մշտական անբավարարություն»,-թերթը մեջբերում է պաշտոնյայի խոսքը:

ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կանցկացվի մարտի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031