Բաժիններ՝

Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Ուկրաինա։

«Առավոտյան խոսել եմ Նորին սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Ուկրաինայի համար խաղաղություն փնտրելու շուրջ: Մեր պետության համար: (…) Հրավիրել եմ մեր պետություն այցելել այս պատասխանատու ժամանակ: Ես հավատում եմ, որ կկարողանանք կազմակերպել այդ կարեւոր այցը, որը միանշանակ կզորակցի մեզնից յուրաքանչյուրին»,-Զելենսկին հայտարարել է լույս մարտի 23-ի տեսաուղերձում:

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ կողջուներ Սուրբ Աթոռի միջնորդական դերը` բանակցություններին նպաստելու պատրաստակամության վերաբերյալ Ֆրանցիսկոս պապի հայտարարությանն ի պատասխան: Փետրվարի 25-ին քահանայապետն այցելել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն եւ իր միջնորդությունն առաջարկել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031