Իշխանությունները պլանավորում են վերականգնել Օդեսայի հետ Ղրիմի տրանսպորտային հաղորդակցությունը
Ղրիմի եւ Ուկրաինայի հարավային տարածաշրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունն առաջակայում կարող են վերականգնել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Հարավային դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Կիրիլ Ստեպանովը:
Նա հիշեցրել է, որ մինչեւ 2014 թվականը թերակղզին մայրցամաքի հետ կապված է եղել երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով, որոնք անցնում էին Ղրիմի հյուսիսի նեղ պարանոցով: 2015 թվականին Ուկրաինայի իշխանություններն արգելեցին երկաթուղային բոլոր փոխադրումները:
Շրջափակումը հաղթահարելու համար Ռուսաստանն ավտոմոբիլային եւ երկաթուղային անցումներ կառուցեց Կերչի նեղուցով, ինչպես նաեւ նոր տերմինալ Սիմֆերոպոլի օդանավակայանում:
«Կարելի է վստահորեն ասել, որ Ղրիմի եւ ազգայնականներից ազատագրված Խերսոնի մարզի միջեւ արդեն առաջիկայում լիովին կվերականգնվեն տրանսպորտային եւ երկաթուղային բոլոր մայրուղիները: «…» Վստահ եմ, որ արդեն մոտ հեռանկարում կվերականգնվի նաեւ Խերսոնի մարզով Օդեսայի կողմ տարանցումը»,-հավելել էՍտեպանովը:
Լիազոր ներկայացուցչի տեղակալի խոսքով՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ կվերցնեն Ղրիմից մինչեւ Մարիուպոլ ճանապարհային հատվածը, թերակղզին տրանսպորտային միանցքով հուսալիորեն կապված կլինի Դոնբասի հետ: Հաշվի առնելով Կերչի նեղուցի վրայով անցնող կամուրջը՝ Ղրիմը տարանցիկ տարածք կդառնա Կովկասյան տարածաշրջանի, Հյուսիսային Մերձեւծովյան տարածաշրջանի նավահանգիստների միջեւ, կմիացնի Ուկրաինայի նախկին տարածաշրջանների արդյունաբերական կենտրոնները, եզրափակել է Ստեպանովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: