Բաժիններ՝

Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ

«Կրասնոդարը» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի դիմաց կստանա 25 միլիոն եվրո։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։

Սաուդյան Արաբիայի` ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 20-25 միլիոն եվրո է վճարելու 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։

Սպերցյանի տարեկան աշխատավարձը 6 միլիոն եվրո կլինի։

Կարպովը հայտնել է, որ կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը աներևակայելի արդյունքի է հասել «Կրասնոդարում»:

Ավելի վաղ Սպերցյանը հնարավոր էր համարել, որ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը Մոսկվայի «Սպարտակի» դեմ կարող է իր վերջին խաղը լինել «Կրասնոդարի» կազմում։

2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 42 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդար» ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի ամառը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930