Բաժիններ՝

Շվեյցարիան Մոլդովա կուղարկի 2 միլիոն ֆրանկ

Շվեյցարիան 2 միլիոն ֆրանկ կտրամադրի Մոլդովային, որտեղ առաջացել են Ուկրաինայից փախստականների մեծ հոսքի եւ տնտեսական խնդիրներ: Մարտի 22-ին այդ մասին  հայտնել է Շվեյցարիայի նախագահ Իլյացիո Կասիսը՝ Քիշնեւում հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ կայացած համատեղ ճեպազրույցում։

«Շվեյցարիան լրացուցիչ Մոլդովային կտրամադրի 2 միլիոն ֆրանկ: (…) Մենք նաեւ հանրապետություն ենք ուղարկել 20 տոննա հումանիտար օգնություն փախստականների համար»,- ասել է Կասիսը:

Ավելի վաղ Մոլդովայի կառավարությունը ֆինանսական օգնության է դիմել Եվրամիությանը ֆինանսական դժվարությունների հետեւանքով:

Դրանց պատճառը նաեւ փախստականների հոսքն է եւ արեւելյան գործընկերների հետ առեւտրական կապերի խզումը:

Հանրապետությանն աջակցելու համար մարտին Քիշնեւ են ժամանել Եվրամիության, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ էստոնիայի պաշտոնյաներ:

Այսօրվա դրությամբ Մոլդովայում մնում է 100 հազարից ավելի փախստական, որոնց կեսը երեխաներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս