G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներին Պուտինի մասնակցությունը պետք է կրկին քննության առնվի. Պեսկով
G20-ի եւ ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը պետք է կրկին քննության առնվի: Այդ մասին հայտարարել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մարտի 23-ին լրագրողների հետ շփվելու ընթացքում Պեսկովին հարցրեցին, թե այս տարի նախագահը պլանավորում է արդյոք որեւէ գագաթնաժողովի մասնակցել, օրինակ՝ G20-ի գագաթնաժողովին կամ ԱԽՏՀ-ի պլանավորվող անմիջակա գագաթնաժողովին: «Առայժմ վաղ է այդ մասին խոսել: Անշուշտ, համաշխարհային գործերի վիճակը փոխվել է դրամատիկորեն եւ արմատականորեն:
Ուստի, իհարկե, այդ ամենը պետք է վերստին քննության առնվի»,-ասել է Պեսկովը: Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ ուսումնասիրում է «մեծ քսանյակից» ՌԴ-ի բացառման հարցը: Ինչ վերաբերում է G20-ի հարցին, ապա ես պարզապես կասեմ հետեւյալը. մենք կարծում ենք, որ Ռուսաստանը այլեւս չի կարող, ինչպես սովորաբար, գործեր վարել միջազգային ինստիտուտներում եւ միջազգային հանրակցությունում»,-ասել է պաշտոնյան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: