Բաժիններ՝

Ֆինլանդիան կիրակի օրվանից մեկ երրորդով կսահմանափակի ՌԴ-ից էլեկտրաէերգիայի ներմուծումը

Ֆիննական Fingrid էլեկտրացանցային ընկերությունը կիրակի օրվանից՝ ապրիլի 23-ից, կսահմանափակի Ռուսաստանի հետ անդրսահմանային միացումների թողունակությունը, ինչի հետեւանքով ներմուծման կարողությունը 1300 ՄՎտ-ից կնվազի մինչեւ 900 ՄՎտ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ֆինլանդիայից Ռուսաստան արտահանական կարողությունը կմնա 320 ՄՎտ-ի մակարդակում: «Որոշումը հիմնված է փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում էներգահամակարգի համար ռիսկերի գնահատման վրա»,-հաղորդել է Fingrid-ը:

Դա անհրաժեշտ է Ֆինլանդիայի էներգահամակարգի անվտանգության ապահովման համար: ՌԴ-ում էլեկտրաէներգիայի արտահանման-ներմուծման միակ օպերատորը «Ինտեր ՌԱՕ» Հանրային բաժնետիրական ընկերությունն է: Ֆինլանդիան ընկերության հիմնական արտահանական շուկան է: 2021 թվականին այդ երկիր մատակարարվել է ընդհանուր արտահանման 21,77 մլրդ կՎտ. ժամից 8,2 մլրդ կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: «Ինտեր ՌԱՕ»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս