
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 171 մարդ. դա նվազագույն ցուցանիշն է 2020-ի հոկտեմբերի 12-ից ի վեր

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 171 մարդ, որը նվազագույն ցուցանիշն է 2020-ի հոկտեմբերի 12-ից ի վեր: Մահացածների ընդհանուր թիվը 374 հազար 734 է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8 829 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը 18 մլն 128 հազար 691 է:
Մեկ օրում հոսպիտալացվել է 2 682 մարդ, առողջացել է 13 հազար 30-ը: Առողջացածների ընդհանուր թիվը 17 մլն 464 հազար 120 է: