
Բրիտանացիները հրաժարվում են ընտանի կենդանիներից կյանքի թանկացման պատճառով

Մեծ Բրիտանիայի քաղաքացիները սկսել են հրաժարվել ընտանի կենդանիներից, քանի որ կյանքը թանկացել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
«Մեզ անհանգստացնում է այն, որ մարդիկ հրաժարվում են ընտանի կենդանիներից ֆինանսական խնդիրների պատճառով: Շատանում է ընտանի կենդանիների թիվը, որոնց սկսում են բուժել տնային պայմաններում՝ ծախսերը կրճատելու նպատակով»,-հեռուստաալիքին հայտնել է Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման թագավորական միության (RSPCA) մամուլի քարտուղար Ռեյչել Ֆրոստը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շների ապաստարանները երկրում լեփ-լեցուն են: