
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Բանյո քաղաքում հիշատակի արարողություն է կազմակերպվել, որին ներկա են եղել քաղաքապետը և այլ քաղաքական գործիչներ: Այս մասին հայտնում է «Ֆեյսբուք»-ի Armenian Genocide էջը:
Էջում հրապարակված մեկ այլ հաղորդագրությամբ ասվում է, որ ֆրանսիացի սենատոր Բրյունո Ռետայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում նշել. «Այսօր առավոտյան Լա Ռոշ սյուր Յոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը: Երբեք չմոռանանք, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության խիզախ պահապանն է, և որ այն հաճախ վճարել է դրա համար ամենածանր գինը»։