Բաժիններ՝

Ռուսաստանում Մալայզիայի դեսպանատունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Ռուսաստանի Դաշնությունում Մալայզիայի դեսպանատունը ֆինանսական խնդիրների է բախվել ՎՏԲ բանկի դեմ արևմտյան պատժամիջոցներից հետո, արգելափակվել են արտարժութային հաշիվները։ Այս մասին հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Մոսկվայում դեսպան Բալա Չանդրանի հայտարարությանը։

«Խնդիրն այն է, որ միջոցները ազդել են դեսպանատան ֆինանսական գործառնությունների վրա։ Մեր հաշիվը բացված է ՎՏԲ բանկում, և այսօր մենք չենք կարող միջոցներ ստանալ Մալայզիայից և չենք կարող միջոցներ հանել Ռուսաստանի հաշվից: Դրանք մեր արտարժութային միջոցներն են, բայց մենք չենք կարող հանել դրանք»,- ասել է դիվանագետը։

Նա պարզաբանել է, որ դոլարները արգելափակվել են ռուսական իշխանությունների կողմից, ուստի դեսպանատունը չի կարող կատարել պայմանագրային պարտավորությունները։

«Մենք միջոցներ ունենք, բայց դրանք արգելափակված են, այսինքն՝ ստացվում է, որ չունենք միջոցներ։ Ես չկարողացա մալայզիացի աշխատողներիս վճարել ոչ մարտին, ոչ ապրիլին, շուտով մայիսը կգա»,- հավելել է նա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս