
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարենային ճգնաժամից խուսափելու միջոցներ չի տեսնում աշխարհում առանց ՌԴ-ի և Ուկրաինայի

Համաշխարհային հանրակցությունը կարող է լուծել պարենային անբավարարության խնդիրը, բայց միայն Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից մատակարարումների առկայության դեպքում: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերիշը:
«Աշխարհում բավականաչափ պարենամթերք կա»,-հայտարարել է նա Նյու Յորքում կազմակերպված նախարարական հանդիպմանը: «Սակայն չկան արդյունավետ լուծումներ առանց Ուկրաինայից պարենամթերքի եւ առանց Ռուսաստանից ու Բելառուսից պարենամթերքի ու պարարտանյութերի»,- հավելել է Գուտերիշը:
Այդ կապակցությամբ նա կոչ է արել Ռուսաստանին՝ «ապահովել հացահատիկի անվտանգ արտահանումը, որը գտնվում է ուկրաինական նավահանգիստներում»:
«Կարելի է քննարկել այլընտրանքային երթուղիներ, սակայն նրանք թույլ չեն տա լուծել խնդիրը»,- հավելել է գլխավոր քարտուղարը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ «Ռուսաստանից պարենամթերքը եւ պարարտանյութերը պետք է անարգել մուտք ունենան համաշխարհային շուկա», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: