Շվեդիայի խորհրդարանը կառավարությունից պահանջել է դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը

Շվեդիայի խորհրդարանը մայիսի 19-ին կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը դադարեցնելու համար։ Այս մասին ասվում է օրենսդիր մարմնի մամուլի հաղորդագրությունում։

«Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Շվեդիան դադարեցնի ռուսական էներգակիրների ներկրումը, հատկապես հանածո վառելանյութերը՝ ինչպիսիք են բնական գազը և նավթը: Կառավարությունը պետք է ուսումնասիրի, թե ինչ ներկրումներ են կատարվում այսօր: Դրանից հետո պետք է գործնականում դիտարկել հնարավոր այլընտրանքները՝ Շվեդիայի էներգամատակարարումը երկարաժամկետ ապահովելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդարանն ընդգծել է, որ Շվեդիայի կառավարությունը պետք է շարունակի ԵՄ-ում այն գիծը, ըստ որի եվրոպական կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից պետք է հնարավորինս շուտ դադարեցվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031