Բաժիններ՝

ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմը երկու ատոմային սուզանավ կստանա մինչև տարեվերջ

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմը (ԽՕՆ) 2022 թվականին կուժեղանա երկու ատոմային սուզանավերով: Այդ մասին հայտնել է ԽՕՆ-ի հրամանատար Սերգեյ Ավագյանցը:

«Կնշեմ 2022 թվականին մեր նավատորմում սպասվող «Բորեյ Ա» նախագծի «Կնյազ Օլեգ» առաջին ատոմային ռազմավարական ստորջրյա հածանավը եւ «Յասեն Մ» նախագծի «Նովոսիբիրսսկ» առաջին ատոմային սուզանավը»,-զորապետն ասել է «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ «Կնյազ Օլեգ» ռազմավարական նշանակության հրթիռային ստորջրյա հածանավը (ՌՆՀՍՀ) հանդերձված է «Բուլավա» բալիստիկ հրթիռներով, իսկ բազմանպատակային «Նովոսիբիրսկ» ատոմային սուզանավը՝ «Կալիբր» եւ Օնիկս» թեւավոր հրթիռներով:

«Բացի այդ, այս տարի պլանավորված է, որը նավատորմը կստանա Սրեդնե-Նեւսկու նավաշինական գործարանի 12700 «Ալեքսանդրիտ» նախագծի «Պյոտր Իլյիչով» եւ «Անատոլի Շլեմով» երկու ծովային ականորս նավեր:

Այս տարի Խաղաղօվկիանոսյան նավատորմը կհամալրվի նաեւ 20380 նախագծի թվով չորրորդ «Ռեզկիյ» հետախուզական նավով, որը կառուցվել է Ամուրի նավաշինական գործարանում: Այժմ նավն անցնում է կառանման փորձարկումներ»,-ասել էԱվագյանցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս