Ֆրանսիայի նոր կառավարության կազմը կհայտարարեն այսօր. AFP
Ֆրանսիայի նոր Նախարարների խորհրդի կազմը կհրապարկվի մայիսի 20-ին: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ Հաղորդագրության մեջ ճշտված է, որ նոր նախարարները հայտնի կդառնան «ուրբաթ օրը կեսօրից հետո», իսկ նախարարների կաբինետի առաջին նիստը «կկայանա երկուշաբթի օրը»:
Երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն Էլիզաբեթ Բոռնին, որն ավելի վաղ զբաղեցնում էր աշխատանքի նախարարի պաշտոնը, նշանակել է երկրի նոր վարչապետ: Նա դարձել է հանրապետության պատմության մեջ երկրորդ ֆրանսուհին, որը նշանակվել է կառավարության ղեկավարի պաշտոնում: Բոռնն այդ պաշտնում փոխարինել է Ժան Կաստեքսին, որը լիազորությունները վայր է դրել Մակրոնի երկրորդ ժամկետի պաշտոնական սկզբից մի քանի օր անց, նա պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվել է ապրիլին կայացած ընտրություններում:
Բոռնի առաջնահերթ խնդիրը կդառնա նախապատրաստությունը խորհրդարանական ընտրություններին: Դրանք Ֆրանսիայում տեղի կունենան երկու փուլով: Դրանց արդյունքներով՝ նախարարների կաբինետը կբարենորոգվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: