Բաժիններ՝

Բայդենը չի ցանկանում ՀԿՀՀ-ներ մատակարարել Կիևին՝ վախենալով ՌԴ-ի տարածքի դեմ դրանց կիրառումից. Politico

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվում է բավարարել Կիեւի խնդրանքը եւ մատակարարել ամերիկյան համազարկային կրակի հրթիռային համակարգեր այն կասկածների պատճառով, թե դրանք Ուկրաինայի կողմից կօգտագործվեն Ռուսաստանի տարածքում թիրախների վրա հարվածներ հասցելու համար: Մայիսի 18-ին այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրանց խոսքով՝ ուկրաինական կողմը «մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ին «թախանձագին խնդրել է ուղակել ՀԿՀՀ-ներ եւ այժմ հիասթափված է ստեղծված կացությունից: Կիեւը, հրատարակության աղբյուրների տվյալներով, «անհանգստացած է, որ Սպիտակ տունը խուսափում է այն կասկածների պատճառով, թե այդ զենքը կարող է օգտագործվել Ռուսաստանի ներսում հարվածներ հասցնելու համար՝ դրանով իսկ ընդլայնելով եւ ձգձգելով հակամարտությունը»: Կիեւում «որշակիորեն աճում է դժգոհությունը» ռազմական օգնության վերաբերյալ նոր վերապահումներից, նշում է թերթը: ՀԿՀՀ-ն արդեն մի քանի ամիս գտնվում է առաջին տեղում Ուկրաինայի պահանջների ցուցակում:

Բայդենի վարչակազմում հրատարկությանը հայտնել են, որ երկու երկրները շարունակում են «ակտիվորեն քննարկել համակարգերի մատակարարումների հարցը, բայց ամենը չէ, որ Կիեւը խնդրում է, կարող է արագորեն ուողակվել: «Մենք պետք է որոշումներ ընդունենք, թե սպառազինությունների որ համակարգերն են առավել հատույց ապահովում միջոցների ներդրումից»,- պարզաբանել է աղբյուրը: Նրա խոսքով՝ վերջն մի քանի շաբաթվա ընթացքում, երբ Կոնգրեսի տրամադրած միջոցներն սկսել են կրճատվել, վարչակազմը որոշել է, որ «ավելի արդյունավետ եւ ռացիոնալ է ուղարկել 90 M777 (հաուբիցներ), որովհետեւ դրանցից կարելի է ուղարկել ավելի շատ», ինչպես նաեւ ավելի շատ դրանց պահեստամասեր, քան հենց նույն արժեքով ՀԿՀՀ-ներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս