
Ջոնսոնը մտադիր է կազմակերպել Զելենսկու և Էլիզաբեթ Երկրորդի հանդիպումը. The Sunday Times

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախատեսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պաշտոնական այցով Լոնդոն հրավիրել, հաղորդել է The Sunday Times-ը:
Նշվում է, որ հոկտեմբերին նախատեսված ուղևորության շրջանակում Ուկրաինայի ղեկավարը կարող է հանդիպել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Զելենսկու այցը Բրիտանիա պետք է համընկնի Բիրմինգհեմում Պահպանողական կուսակցության համաժողովին նրա մասնակցության հետ։
Հիշեցնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Բորիս Ջոնսոնը երկու անգամ եկել է Կիև՝ աջակցություն հայտնելու երկրին։ Երկրորդ այցը տեղի է ունեցել հունիսի 18-ին։