Բաժիններ՝

Ինդոնեզիայի նախագահը խաղաղապահ առաքելությամբ կմեկնի Ուկրաինա եւ Ռուսաստան

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կիրակի օրը հայտարարել է, որ պատերազմող երկրներ կատարելիք խաղաղապահ առաքելության ընթացքում իր ռուս եւ ուկրաինացի գործընկերներին կոչ կանի երկխոսության հնարավորություններ բացել եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կխնդրի անհապաղ հրադադարի հրաման տալ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Պատերազմը պետք է դադարեցվի, եւ պարենի մատակարարման համաշխարհային շղթաները պետք է վերականգնվեն», – ասել է Վիդոդոն՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիա մեկնելուց առաջ։

Նա նաեւ նշել է, որ յոթնյակի պետություններին կոչ կանի Ուկրաինայում խաղաղության հասնել եւ համաշխարհային պարենային եւ էներգետին ճգնաժամի համար անհապաղ լուծում գտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930