
Չեխիան ԵՄ-ի գագաթնաժողով է կազմակերպելու

Եվրամիության երկրների ղեկավարները Միության գագաթնաժողովում դիմել են Չեխիային, որը հուլիսի 1-ից կես տարով ընդունում է ԵՄ-ի խորհրդի նախագահ–պետության պարտականությունները, կազմակերպելու Եվրամիության գագաթնաժողով՝ նվիրված այն պետությունների հետ համագործակցությանը, որոնք չեն մտնում կազմակերպության մեջ:
Հունիսի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:
«Եվրամիության երկրների ղեկավարները դիմեցին Չեխիային՝ Միության կազմի մեջ չմտնող պետությունների հետ համագործակցության հարցերին նվիրված գագաթնաժողով կազմակերպելու խնդրանքով»,- նշել է նա:
Այդ գագաթնաժողովում քննարկման թեմա կդառնա նաեւ Ուկրաինայի հետ համագործակցության զարգացումը, որին տրամադրվել է ԵՄ-ի անդամի թեկնածու պետության կարգավիճակ: Միությունը մտադիր է Կիեւին ցույց տալ ամեն տեսակի օգնություն եվրոպական ինտեգրացման գործընթացի իրականացման հարցում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չեխիան պլանավորում է ԵՄ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով անցկացնել ընթացիկ տարվա հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: