Աֆղանստանում հինգ մարդ է զոհվել նոր երկրաշարժի պատճառով
Հունիսի 24-ին հինգ մարդ զոհվել, ավելի քան տասը տուժել են Աֆղանստանի արեւելքում տեղի ունեցած հերթական ստորգետնյա ցնցումների հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը:
«Ցավոք, մենք կրկին վատ նորություններ ունենք Փակտիկայի նահանգից: Այսօր առավոտյան ժամը 10-ին հերթական երկրաշարժն է այնտեղ տեղի ունեցել Գիյանի շրջանում»,-ասել է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ «գրանցվել է ավելի քան հինգ զոհ, ավելի քան տասը մարդ վերքեր են ստացել»:
Ինչպես վկայում են ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության (USGS) տվյալները, հունիսի 24-ին աֆղանա-պակիստանյան սահմանի մերձակայքում տեղի է ունեցել 4,3 մագնիտոնւդով երկրաշարժ:
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 01:43-ին, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Աֆղանստանում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել լույս հունիսի 22-ի գիշերը: Հաղորդվել է Պակիստանի հետ սահմանակից Փակտիկայի եւ Հոսթի նահանգներում սաստիկ ավերածությունների մասին: Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբատուլլա Ախունդզադան կոչ է արել միջազգային հանրակցությանը եւ հումանիտար կազմակերպություններին՝ Աֆղանստանին օգնություն ցուցաբերել երկրաշարժից հետո: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ զոհվածների թիվը հասել է 1,1 հազարի, տուժել է 1650-ից ավելի մարդ: