
ԱՄՆ-ը ևս 450 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային

Ամերիկյան վարչակազմը հունիսի 23-ին հայտարարել է Ուկրաինային 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին: Այդ փաթեթի մեջ մտնում են HIMARS համակարգեր եւ զինամթերք: 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային ցուցաբերած օգնության ընդհանուր գումարը կազմել է 6,1 միլիարդ դոլար»,- ասել է Կիրբին:
Նա հավելել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի իշխանության գալուց ի վեր Ուկրաինային հատկացվել 6,8 մլրդ դոլարի օգնություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: