ԱՄՆ-ը «Թեյլոր Ֆորսի ակտի» իրականացման շրջանակներում սառեցրել է Պաղեստինին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը:
«Իսկ ի՞նչ եք առաջարկում, որ Վոլոդինն ասեր Բաքվում։ Առաջին հերթին՝ Վոլոդինն ու Ռուսաստանը տարբեր են։ Հայաստանում շատ մեծ ուշադրություն են դարձնում նրա վրա, թե ինչ են ասում տարբեր մարդիկ տարբեր վայրերում»:
Առնվազն տասը մարդ է զոհվել առատ տեղումների հետեւանքով, որոնք հունիսի 24-ին մոլեգնում են Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսում եւ նրա արվարձաններում:
Հարավային Կորեայում 32 մարդ է տուժել Սեջոն քաղաքում կառույցում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից, նրանցից չորսը ծանր վնասվածքներ են ստացել:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Եվրամիության հանձնառությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պահպանում է իր պարտավորությունները:
ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ամերիկյան ուղղաթիռների մասին խոսել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի Հավայիի նահանգի կազմի մեջ մտնող համանուն կղզու Կիլաուեա հրաբխի խառնարանում տեղի ունեցած ուժգին պայթյունը հունիսի 25-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է հրահրել:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Վլադիմիր Պուտինին խնդրել է արագընթաց երկաթուղային մայրուղի կառուցել Կրասնոդարից Գրոզնի:
Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում սաստիկ անձրեւների պատճառով ավելի քան 124 հազար մարդ է հայտնվել աղետի գոտում, ավելի քան 1,9 հազար բնակիչներ տարհանված են:
Գերմանիան ամսական 618 միլիոն եվրո է կորցնում հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերը «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում
Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային ժողովրդավարության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկրում, ինչպես նաեւ նպաստել Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների լուծմանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հրաժարվել է նշել ամերիկա-հյուսիսկորեական համաձայնությունների իրագործման ժամկետները, որոնք ձեռք են բերվել հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթնաժողովում:
Korean Air եւ Asiana Airlines ավիաընկերությունների ինքնաթիռները հունիսի 26-ին գետնավարման ժամանակ բախվել են Սեուլից արեւմուտք գտնվող Քիմփո քաղաքի օդանավակայանում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի մայրաքաղաքի Հիթրոու օդանավակայանում երրորդ թռիչքավայրէջքային գոտու կառուցման՝ կառավարության նախաձեռնությանը:
Իսրայելական երկու հրթիռներ շիաների «Հըզբոլլահ» կուսակցությանը պատկանող զինապահեստ են խոցել Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում:
Ռուսաստանն առաջարկում է անցկացնել Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային անվտանգության հարցերով համաժողով:
Ավստրալիայի բնակիչ Կարլո Մասետին մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով:
Բաքվի պաշտպանության նախարարության տեղեկատվական բաժանմունքը աշխուժացրել է ապատեղակատվական արտադրությունների թափը եւ անվերջ խոսում է նոր տարածքներ վերահսկելու նպատակով իրականացված գործողությունների հաջողությունների մասին։
Ղազախստանում ձերբակալվել է ծայրահեղ արմատական խմբավորումների 8 անդամ՝ երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով:
Սեուլը վերականգնում է տնտեսական համագործակցությունը Փհենյանի հետ:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը քայլ կդառնար Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների բարելավման ճանապարհին:
Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Վենեսուելայի 11 պաշտոնատար անձանց դեմ ի նշան Նիկոլաս Մադուրոյի վերընտրման դեմ բողոքի մայիսի 20-ին կայացած ընտրություններում, որոնք, ԵՄ-ի տեսակետով, ազատ եւ արդարացի չեն եղել:
Բրյուսելում մեկնարկել են ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ պաշտպանում է պատժամիջոցների հնարավոր սահմանումը Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք միգրանտներին մերժում են ապաստան տրամադրելու հարցում:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հավաստել է, որ Եվրահանձնաժողովը առաջարկում է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել ինչպես Մակեդոնիայի, այնպես էլ Ալբանիայի հետ եւ ակնկալում է մասնակից երկրների կողմից համապատասխան որոշման ընդունումը։
Դաղստանի Գերգեբիլի շրջանում ավելի քան 800 մարդ է մասնակցում երեք կորած երեխաների որոնումներին:
Երուսաղեմը, Թել Ավիվը, Հայֆան եւ Էյլաթը մասնակցելու են «Եվրատեսիլ»-ի անցկացման մրցույթին, որը 2019 թվականին պետք է կայանա Իսրայելում:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջնում, որը մեկնարկել է հունիսի 25-ին, քննարկվելու են Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր:
ԿԺԴՀ-ի առաջատար զանգվածային լրատվամիջոցները հունիսի 25-ին ԱՄՆ-ի նկատմամբ քննադատական հոդվածներ չեն հրապարակել Կորեական պատերազմի (1950 – 1953 թվականներ) սկսվելու՝ նշվող տարելիցի առթիվ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները անտառային հրդեհների պատճառով կարգադրել են շուրջ 3 հազար մարդու տարհանում իրականացնել Սփրինգ-Վելլի բնակավայրից: