ԱՊՀ-ում կստեղծեն հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանում. Շոյգու
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները սահմանել են հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ստեղծման միջոցները: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խոհրդի նիստի արդյունքները:
«Սահմանվեցին հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ստեղծման եւ նախապատրաստման գործնական միջոցները»,- ասել է նա: Շոյգուն հավելել է, որ նախարարների խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ-ի ձեւաչափով «Խաղաղության ամրապնդման գործում ավանդի համար» մեդալ հիմնելուն, որոշում է ընդունել 2023 թվականին Ուզբեկստանում Կուրսանտների երկրորդ ռազմա-մարզական խաղերի անցկաման մասին, ինչպես նաեւ հավանություն է տվել 2023 թվականին զինված ուժերի համատեղ համալիր միջոցառումներին:
«Խորհրդի 80-րդ նիստի գործնական եւ կառուցողական բնույթը հերթական անգամ հավաստեց, որ Անկախ Պետությունների Համագործակցության ձեւաչափով պաշտպանության եւ ռազմական համագործակցության հարցերի շուրջ փոխգործակցությունը հետեւողականորեն զարգանում է, իսկ մեր բազմակողմ կապերն ամրանդվում են»,- եզրափակել է ՌԴ-ի պաշտպանության նախարարը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդի մասնակիցներին աշխատանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: