Բաժիններ՝

Բոլսոնարուն պատրաստ է սկսել իշխանության հանձնումը նախագահական ընտրություններում հաղթած Լուլա դա Սիլվային

Բրազիլիայի ներկայիս նախագահ Ժաիր Բոլսոնարուն պատրաստակամություն է հայտնել սկսելու իշխանությունը նախագահական ընտրությունների հաղթող Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային հանձնելու գործընթացը: Այդ մասին նոյեմբերի 2-ին հաղորդել է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանի դատավորների հետ մասնավոր հանդիպման ժամանակ Բոլսոնարուն ասել է, որ ընտրական մարտը Լուլա դա Սիլվայի դեմ ավարտված է:

Հաղորդագրության մեջ, որը դատարանի կողմից թողարկվել է հանդիպման արդյունքների շուրջ, նշվել է, որ «այն անցել է անկեղծ եւ հարգալից մթնոլորտում», եւ, ինչը կարեւոր է, Բոլսոնարուն ընդունում է ընտրությունների արդյունքները»:

Նրա դիվանատան ղեկավարը նույնպես լրագրողներին հայտնել է, որ կարգադրություն է ստացել սկսելու իշխանության հանձնման գործընթացը: Ավելի վաղ Բոլսոնարուն, հանդես գալով նախագահական պալատում, հայտարարել է, որ ինքը միշտ ղեկավարվում է երկրի Սահմանադրությամբ, սակայն մրցակցի հաղթանակը նա բացահայտորեն այդպես էլ չի ընդունել:

Բրազիլիայի ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որն անցյալում արդեն զբաղեցրել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը, հաղթանակ է տարել պետության ղեկավարի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել կիրակի օրը:

Նա ստացել է ընտրողների ձայների 50,9 տոկոսը, Բոլսոնարուին աջակցել է քվեարկածների 49,1 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս