Մասիս Մայիլյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող, Մերձավոր Արևելք զենք տեղափոխելու և ահաբեկիչ-վարձկաններին աջակցելու հետ կապ ունեցող «Silk Way Airlines» ավիաընկերության թռիչքներն Ավստրալիա:
168 TV ԼՐԱՀՈՍ
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը, միևնույն ժամանակ դատապարտում արտաքին կողմերի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում կրկնել է իր այն բանաձևը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի և’ Հայաստանի ժողովրդի համար, և’ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, և’ Ադրբեջանի ժողովրդի համար: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանի բռնապետական իշխանությունը հակված չէ գնալ փոխզիջումների:
Սիրիան զգուշացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգավոր հետեւանքների մասին:
#ՊԲ Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հեղինակավոր The Guradian-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, այս անգամ պարբերականն անդրադարձել է հայկական սփյուռքին, որի ներկայացուցիչներից շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողությունների ընթացքում մոբիլիզացվել և վերադառնում են հայրենիք:
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում եւ Հայաստանում, դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը: Հարձակման մասշտաբները աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն արձագանքել է մեղադրանքներին առ այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայերին թիրախավորող անօդաչու թռչող սարքերում կիրառված են կանադական տեխնոլոգիաներ:
Աշոտ Ղուլյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին․ ՈՒՂԻՂ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»:
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկրների կողմից իր տարածքի վրա ցանկացած հարձակում անթույլատրելի է համարում: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Լոնդոնի Ադրբեջանի դեսպանատան դիմաց Մեծ Բրիտանիայի հայ համայնքն իրականացնում է ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բողոքի ակցիա: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բողոքի ակցիայի մասնակից Սոնա Կլաջյանը՝ հավելելով, որ մեկ պահանջ ունեն. «Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիան վերանա»:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։
Առավազն 15 մարդ է զոհվել ավելի քան 30-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովն անդրադարձել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին: «Այս ամենն ավարտվելու է. և ավարտվելու է հօգուտ հայերի: Գլխավորը չխանգարել նրանց իրենից սահմանից ավելի հեռացնելու սրիկա ահաբեկիչներին: Չէ որ դրանք քաղաքակիրթ աշխարհի սահմաններն են»,- այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը, քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան, ընդունել է դիմում՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին։
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
Դրությունը ծանր է, կատաղի ու ծանր կռիվներ են. բայց ավելի ծանր դրություններից էլ է մեր պետականությունը հաղթող դուրս եկել։
«Ադրբեջանում, բացի վարձկաններից, հիմնականում առաջնագիծ են տանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
«Դժվարանում եմ ասել՝ ինչ նկատի ուներ Մակրոնը, բայց իմ պատկերացմամբ, հավանաբար, հաշվի առնելով, որ ֆրոնտում որոշակի փոփոխություններ կարող է տեղի ունեցած լինեն, ֆիքսվելու է այդ դրվածքը, և դրանից հետո կողմերը վերսկսեն բանակցությունները նոր կետից: Բայց կրկնում եմ՝ դա իմ պատկերացումն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Աշխարհի բոլոր պատերազմներում հաղթական ելքի համար երկու գործոն են որոշիչ եղել` դուխը և կազմակերպվածությունը: Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը այս ռեսուրսներով միանշանակ գերազանցում են թշնամուն:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, դա դեռ չի նշանակում, որ մեր պայքարը կթուլանա կամ դա մեզ հիասթափության կբերի։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ»։
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին անդրադարձել է Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:
AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից: