Ֆրանսիայի արհմիություններում մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն միջոցառումների մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ, նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն եւ չեն լուծի աշխատավորների խնդիրները։
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար կարող է դառնալ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 11-ին շրջագայության է մեկնում եվրոպական մայրաքաղաքներ, որպեսզի փորձի քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի դրույթների մեղմացման հնարավորությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ներկայում եւ առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար։
Ֆրանիսյաի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո գումարի ծախսեր:
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:
«Եթե մասնակցությունն ընտրություններում մոտ լիներ 70-80%-ին, ապա ներկայումս Նիկոլ Փաշինյանը կարող էր տոնել իր միանշանակ հաղթանակը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշն անհանգստացնող է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և ցածր մասնակցությանը:
«Այս ընտրություններում ժողովուրդը Փաշինյանին կրեդիտ տվեց, չգիտեմ, թե որքան երկարաժամկետ, բայց հստակ գիտեմ, որ այդ կրեդիտի տոկոսները չափազանց բարձր են: Իսկ ապագան կանխատեսելն անշնորհակալ գործ է, ուստի կարող եմ միայն մաղթել, որ ամեն բան լավ լինի»,- ասաց Վասաձեն:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերություններին արգելել պետական պարտավորագրեր ստանալ եւ պետական գնումներին մասնակցել Ճապոնիայի տարածքում:
«Կես տարի անց գուցե ընտրություններում այլ պատկեր գրանցվեր»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլոժիեի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի կոորդինատոր Ալեքսանդր Սկակովը
Աշխարհում սպառազինության 100 խոշորագույն արտադրողների եւ ռազմական ծառայություններ մատուցողների վաճառքների ընդհանուր ծավալները 2017 թվականին 2016 թվականի համեմատությամբ, ամբողջությամբ վերցված, աճել են 2,5 տոկոսով եւ 2002 թվականի համեմատությամբ՝ 44 տոկոսով՝ կազմելով 398,2 միլիարդ դոլար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեղարկել է քվեարկությունը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում Brexit-ի պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի շուրջ, որը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին:
ԵՄ-ի խորհուրդը դեկտեմբերի 10-ին հաստատել Է նոյեմբերի սկզբին Դոնբասում ընտրություններ անցկացնելու կապակցությամբ պատժամիջոցների ցուցակում ինը նոր անուն ներառելու վերաբերյալ ավելի վաղ համաձայնեցված որոշումը:
Հնդկաստանի զինվորականները «Ագնի-5» բալիստիկ հրթիռի փորձարկում են անցկացրել, որը կարող է միջուկային մարտագլխիկներ կրել:
ՄԱԿ-ի միջկառավարական խորհրդաժողովը ավելի քանի 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակությունների մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին Մարոկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալ դաշնագիրը:
Ելիսեյան պալատում դեկտեմբերի 10-ին սկսվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արհմիությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:
Երկաթուղայինների գործադուլի պատճառով Գերմանիայի ամբողջ տարածքում դադարեցվել է հեռընթաց գնացքների երթեւեկությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ին հանդես կգա քաղաքացիներին հղված հեռուստաուղերձով՝ կապված բողոքի այն ակցիաների հետ, որոնք ընդգրկել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները:
Չինաստանի Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենը, որը ձերբակալված է Կանադայում, երդմամբ հայտարարել է իր անմեղության մասին եւ հանդես է եկել գրավով ազատ արձակվելու պահանջով՝ նախքան իրեն դատարանի վճռով ԱՄՆ-ին արտահանձնումը:
Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից, ցեղասպանությունների ռիսկը դեռ կա: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ ջերմորեն ողջունելով ֆորումի մասնակիցների հետընտրական առաջին առավոտը ՀՀ-ում: Նրա խոսքով՝մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, աճող պոպուլիզմի, արմատականության, անհանդուրժողականության մի աշխարհում, որում մարդու իրավունքներն ընկնում են երկրորդ տեղ, […]
Թաիլանդի Մահա Վատչիռալոնգկոն (Ռամա 10-րդ) թագավորը դեկտեմբերի 9-ի երեկոյան գլխավորել է Բանգկոկի պատմական կենտրոնի Թագավորական հրապարակում՝ Դուսիտ պալատի մոտ, Երկրորդ ձմեռային տոնավաճառի՝ «Ուն Այ Ռակ»-ի («Ջերմություն եւ սեր») բացմանը նվիրված 39-կիլոմետրանոց հեծանվավազքը:
Եվրոպական միության անունից՝ Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ:
Հարավային Կորեան 2019 թվականին 1,1 տրլն վոն (890 մլն դոլար) կհատկացնի ԿԺԴՀ-ի հետ կապված նախագծերին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կընդունի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի թեկնածության վերաբերյալ:
ԱՄՆ-ի հարավ-արեւելքում մոլեգնում է ձնամրրիկը, ինչի պատճառով չեղյալ է հայտարարվել մոտավորապես 1700 ավիաչվերթ, առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ:
Ոստիկանությանը դեկտեմբերի 9-ին Լոնդոնի կենտրոնում հաջողվել է բաժանել Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների երթը եւ թույլ չտալ սպասվող ընդհարումները դրանց մասնակիցների միջեւ, թեեւ երկու երթերն էլ երեկոյան ավարտվել են Խորհրդարանական հրապարակում:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չեն հանգել։ Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե խնդիրը նշանակումը մինչև տարեվերջ կլինի, Փաշինյանը հակիրճ արձագանքեց. «Կտեսնենք»։
Այս օրերին, երբ Ամերիկան հրաժեշտ է տալիս իր 41-րդ նախագահին, պատմաբաններն անդրադառնում են նրա անցած ուղուն ու քաղաքական ուղղություններին, հաջողություններին ու բացթողումներին, նրա թողած ժառանգությանն ու գլխավոր ուղերձին:
Բելգիան առաջին անգամ դարձել է 2017 թվականի արդյունքներով գարեջրի խոշորագույն արտահանողը Եվրոպայում: