Բաժիններ՝

Իրաքը սպառնում է լքել OPEC-ը` նավթի արդյունահանման սահմանաչափը չբարձրացնելու դեպքում

Իրաքը դիտարկում է OPEC-ից դուրս գալու հնարավորությունը, եթե կազմակերպությունը զգալիորեն չբարձրացնի երկրի նավթի արդյունահանման սահմանաչափը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Իրաքը OPEC-ի երկրորդ խոշորագույն նավթարդյունաբերողն է Սաուդյան Արաբյայից հետո և կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն է: Բաղդադը պնդում է` ներկայիս սահմանաչափը չի համապատասխանում արտադրական ներուժին:

Իրաքի տնտեսությունը լուրջ ճնշման տակ է հայտնվել պատերազմի հետևանքով, որը խաթարել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով: Կառավարությունը ֆինանսական դժվարությունների պայմաններում OPEC-ից պահանջում է ավելացնել իր արտադրական սահմանաչափը:

Միաժամանակ Իրաքից հայտարարել են, որ ներիկայում առաջնահերթությունը կազմակերպության կազմում մնալն է բարձր սահմանաչափ ստանալու պայմանով:

Reuters-ի տվյալներով` OPEC-ը այժմ վերանայում է անդամ երկրների արտադրական հնարավորությունները, որոնց հիման վրա կսահմանվեն 2027 թվականի արդյունահանման մակարդակաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930